Հասարակական

ԱԺ-ն չընդունեց բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը. այն դարձյալ կքննարկվի հանձնաժողովում

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն չընդունեց բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը. այն դարձյալ կքննարկվի հանձնաժողովում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորների մեծամասնությունն օրենքի նախագծին դեմ քվեարկեց այն բանից հետո, երբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն առաջարկեց չընդունել օրինագիծը և այն տեղափոխել առաջինից երկրորդ ընթերցման փուլ:

Ըստ օրինագծի՝ բուհի ռեկտորը պետք է ընտրվի համալսարանի կառավարման խորհրդում և ընտրված ռեկտորը հրամանագրվի լիազոր մարմնի ղեկավարի կողմից: Ռեկտորն ընտրվում է ցուցակային կազմի կեսից ավելի ձայներ հավաքելու պարագայում: Բուհերի կառավարման խորհրդի անդամների թիվը նախատեսվում է սահմանել 9-ը: Առաջարկվում է նաև հանել հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնն անընդմեջ 2-ից ավելի անգամ զբաղեցնելու սահմանափակումը: Օրենսդրական փաթեթով նախատեսվում է նաև բուհի ռեկտորի, ամբիոնի վարիչների և դեկանների պաշտոնները վարչականից դարձնել ակադեմիական:

Օրենսդրական փաթեթը 86 «կողմ» և 1 «դեմ» ձայնով տեղափոխվեց առաջինից երկրորդ ընթերցման փուլ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում