Հասարակական

Եռաբլուրում կստեղծվի Արցախյան ազատամարտում զոհվածների և անհայտ կորածների հուշահամալիր

1 րոպեի ընթերցում

Եռաբլուրում կստեղծվի Արցախյան ազատամարտում զոհվածների և անհայտ կորածների հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կստեղծվի Արցախյան ազատամարտում զոհվածների և անհայտ կորածների հուշահամալիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է հուշահամալիրի ստեղծման աշխատանքների համակարգման աշխատանքային խմբի անհատական կազմը:

Աշխատանքային խումբը կղեկավարի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, խմբի կազմում կլինեն Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը և այլ բարձրաստիճան անձինք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում