Կորոնավիրուսով հիվանդացության աճ է գրանցվում. նախարարը հորդորում է վերադառնալ դիմակի կրման խիստ ռեժիմի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հորդորում է քաղաքացիներին վերադառնալ դիմակների կրման խիստ ռեժիմի, վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դրական թեստերի թիվն աճում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավանեսյանն այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ պատասխանելով ԼՀԿ-ից Հրանտ Այվազյանի հարցին, թե ինչո՞ւ հիմա ոստիկանները չեն տուգանքում դիմակ չկրելու համար:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցրեց, որ իրենք մշտապես հետևում են միջազգային մասնագիտական կառույցների կողմից տրված խորհրդատվություններին: «Դիմակների կրումը պահպանում է իր՝ որպես շատ կարևոր կանխարգելիչ միջոցառման դերը»,-ասաց նա:

Նախարարը հիշեցրեց, որ երբ աշնանը կորոնավիրուսով հիվանդացության բավականին բարձր թվեր էին գրանցվել, և բնակչությունը, անսալով նախարարության հորդորներին, սկսեց կրել դիմակներ, հիվանդացության կառավարելիության շատ լավ ցուցանիշներ գրանցվեցին: «Ցածր ցուցանիշները որոշակի հանգստություն են առաջացրել բնակչության մոտ, շատերն այս պահին նույնքան հետևողականորեն չեն դնում դիմակները: Բայց վերջին 2 շաբաթվա ընթացքում տեսնում ենք հիվանդացության աճ: Այսօր դրական թեստերը եղել են թեստավորվածների 14 տոկոսը: Ուստի՝ իմ խնդրանքն է, հորդորը՝ վերադառնալ դիմակների կրման ավելի խիստ, պահպանողական ռեժիմի և փորձել կանխարգելել վիրուսի տարածումը»,-ասաց նախարարն ու վստահեցրեց, որ դիմակների կրումը շատ կարևոր դեր ունի վարակի տարածելիությունը կանխելու առումով:

Հայերեն English Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ