ԱԺ-ն ընդունեց հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջները փոփոխող նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է փոփոխել Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 94 «կողմ», 11 «դեմ», 7 «ձեռնպահ» ձայներ:

Գործող կարգավորմամբ` Հաշվեքննիչ պալատի անդամ լինելու համար սահմանված պահանջ է հանրային ֆինանսների բնագավառի հատվածի փորձը: Առաջարկվում է, որ անդամին ներկայացվող պահանջներում կատարվի փոփոխություն ու դիտարկվի ոչ միայն հանրային ֆինանսների բնագավառում աշխատանքային փորձը, այլ նաև ընդհանրապես ֆինանսական հատվածում փորձի առկայությունը: Այսպիսով, եթե անձն ունի ֆինանսական համակարգում 10 տարվա աշխատանքային ստաժ, որից 5 տարին` ղեկավար անձի փորձ, նաև աուդիտորի որակավորում, ապա կարող է դիտարկվել որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու:

Գործող կարգավորմամբ՝ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնավարման ժամկետը լրանալուց առաջ հաշվեքննիչ պալատի նախագահն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովին. ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանվում է 100-օրյա ժամկետում, իսկ Հաշվեքննիչ պալատի մասին օրենքով՝ 90-օրյա ժամկետում: Նախագծում առաջարկվող փոփոխությամբ ուղղվել է նաև այս անհամապատասխանությունը:

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին