ԱԺ-ն քննարկեց դատարան ներկայացվող դիմում-բողոքների համար պետտուրքի դրույքաչափերը փոփոխող նախագիծը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է փոփոխել դատարան ներկայացվող դիմում-բողոքների համար պետտուրքի դրույքաչափերը:

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդադարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

Փոխնխարարը նշեց, որ «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված որոշ տուրքեր 1999-ից ի վեր որևէ փոփոխության չեն ենթարկվել, մինչդեռ ՀՀ-ում այդ ընթացքում սոցիալ-տնտեսական բազմաթիվ գործոններ են փոխվել:«Այժմ Առաջին ատյանի դեպքում սահմանվում է մինչև 25 մլն, Վերաքննիչ դեպքում՝ մինչև 15 մլն, Վճռաբեկի դեպքում՝ մինչև 10 մլն»,-ասաց նա ու հավելեց՝ սրանք սահմանվել են կոնկրետ հաշվարկներով:

Սնանկության վարույթով տուրքն է փոխվում, դարձվում է 1 մլն և 500 հազար դրամ՝ համապատասխանաբար իրավաբանական անձանց և քաղաքացիների սնանկության դեպքերի համար: «Սա կնպաստի սնանկության գործերի դեպքում քիչ դիմումների ներկայացմանը և քաղաքացիների, իրավաբանական անձանցª քիչ սնանկուÃյան գնալուն»,-ասաց նա:

Վեճերի այլընտրանքային լուծման համար սահմանվել են արտոնություններ՝ տուրքերի տեսքով: Մասնավորապես, արբիտրաժի կատարողական թերթի համար պետական տուրք չի գանձվելու: Սահմանվել են նաև այլ արտոնություններ:

Նախագիծը նպատակ ունի զարգացնել վեճերի լուծման այլընտրանքային եղանակները:

ԼՀԿ-ից Անի Սամսոնյանը ողջունեց ռազմավարական նպատակը՝ նկատելով, որ սա կնպաստի նաև պետական համակարգի ուսերից թոթափելու դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրը: Սակայն նա նշեց, որ վեճերի այլընտրանքային լուծման եղանակները պետք է ստեղծվեին, հետո նոր պետտուրքը բարձրացվեին:

Նույն խմբակցությունից Գևորգ Գորգիսյանն էլ նկատեց, որ համավարակից, պատերազմից հետո լրիվ ուրիշ իրականություն է, հարցրեց, թե որքանո՞վ է արդիական քաղաքացիների համար նոր բեռ ավելացնելը: Փոխնախարարը արձագանքեց՝ 1999-ի համեմատ՝ անկախ 2020-ի վատ տնտեսական ցուցանիշների պարագայում սոցիալ-տնտեսական ցուցանիշները մոտ 4-5 անգամ բարձր են:

Հայերեն

Նեթանյահուն մեկնում է ԱՄՆ․ նախատեսվում է հանդիպում Թրամփի հետ

Երևանում Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Սև ծովում հարվածներից հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ամփոփել է 93-րդ թատերաշրջանը

«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներով կվերադառնան Սյունիք

Հայաստանում նախատեսվում է սահմանել տեղումների խթանման և մառախուղի ցրման միասնական կարգ

Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին

Ուսուցիչների կամավոր ատեստավորում․ մեկնարկում է հայտերի ընդունումը

Կառուցապատողից հնարավոր կլինի բնակարան գնել առանց նոտարի վավերացման