Հասարակական

Երկարաձգվել է «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը

1 րոպեի ընթերցում

Երկարաձգվել է «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ կառավարությունը մինչեւ ապրիլի 1-ը երկարաձգել է «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կառավարությունը հաստատել է կարգադրությունը..., որով նախատեսվում է մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը երկարաձգել «Ճամփորդում եմ առանց COVID-19» բջջային հավելվածի կիրառումը ՌԴ պետական սահմանը որոշակի անցակետերում հատելիս նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ հետազոտությունների բացասական արդյունքներ ներկայացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ կիրառման ժամկետը սահմանվել էր մինչև մարտի 1-ը։

Ինչպես պարզաբանում է նախարարների կաբինետը, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների քաղաքացիները կարող են Հայաստանի եւ Բելառուսի տարածքով Ռուսաստան մուտք գործել պարզեցված կարգով՝ «Ճամփորդում եմ առանց COVID-19» հատուկ բջջային հավելվածի օգտագործմամբ:

Կառավարության կարծիքով ՝ հավելվածը ԵԱՏՄ պետությունների բնակիչների համար հեշտացնում է երկրների միջև տեղափոխման ընթացակարգը ՝ միաժամանակ ապահովելով գործող պահանջների պահպանումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում