Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 5-րդ զորամիավորում

2 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 5-րդ զորամիավորում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 1-ին աշխատանքային այցով եղել է 5-րդ զորամիավորումում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամիավորման հրամանատարությունը պաշտպանության նախարարին զեկուցել է, որ պատասխանատվության տարածքում գտնվող սահմանային բնագծերում ծառայություն իրականացնող զինծառայողները մարտական հերթապահությունը շարունակում են կրել սահմանված կարգով, սահմանագոտու վստահված հատվածում միջադեպեր չեն գրանցվել: Ընդգծվել է, որ տեսադիտարկման համակարգերի արդյունքներով ևս հակառակորդի ԶՈՒ էական շարժ կամ անձնակազմի մարտական պատրաստականության բերման նախանշաններ չեն արձանագրվել:

ՀՀ ՊՆ-ն նաև հայտնում է, որ զորամիավորման հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանը և ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գնդապետ Վաչագան Ներսիսյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել են զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում ռազմական վերահսկողական ծառայության կողմից անցկացվող ստուգումների ընթացքի և հայտնաբերված խնդիրների մասին:

Վաղարշակ Հարությունյանը հետաքրքրվել է մարտական հենակետերում դիրքապահների հերթապահության կրման պայմաններով, հանձնարարականներ տվել թերությունների վերացման վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում