Հասարակական

Հրամանատարությունը ստուգել է Աֆղանստանում հայկական խաղաղապահ զորախմբի պատրաստվածությունը

1 րոպեի ընթերցում

Հրամանատարությունը ստուգել է Աֆղանստանում հայկական խաղաղապահ զորախմբի պատրաստվածությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայկական զորախմբի մշտական տեղակայման վայրում անցկացվել են ստուգումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրամանատարությունը ստուգել է հայ խաղաղապահների պատրաստվածությունն ու մասնագիտական հմտությունները, մշտական տեղակայման վայրի կահավորվածությունն ու ծառայության կրման պայմանները։

Ըստ աղբյուրի՝ զորախմբի հրամանատար, փոխգնդապետ Ռուբեն Պապյանը ներկայացրել է կատարված աշխատանքները և առաջիկա խնդիրները
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում