Մակունցն ընդունելի է համարում Մարուքյանի առաջարկի միայն հուշագիր ստորագրելու վերաբերյալ հատվածը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ընդունելի է համարում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ներկայացրած առաջարկի միայն այն հատվածը, որը վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հուշագրի ստորագրմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակունցն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Երկրորդ հատվածի առումով ասել ենք, որ երբևէ, որևէ փուլում պատրաստ ենք գործնական քայլեր անելու այդ ուղղությամբ, իսկ առաջին հատվածի առնչությամբ ես կարծում եմ, որ պարոն Մարուքյանի ասածն անգամ քննարկման ենթակա չէ: Կա Սահմանադրություն, և մենք պետք է պատասխանատու լինենք դրա իրականացման համար ու որևէ կերպ չնպաստենք Սահմանադրության խախտմանը: Մենք ընդունում ենք Մարուքյանի առաջարկի երկրորդ հատվածը և պատրաստ ենք ցանկացած պահի»,- ասաց Մակունցը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ, եթե Նիկոլ Փաշինյանը պաշտոնից չազատի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պաշտոնում վերականգնի ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին, ԼՀԿ-ն իշխանության հետ հուշագիր կստորագրի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Փետրվարի 24-ին, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելու մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ևս պաշտոնից ազատելու առաջարկ է ներկայացրել:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան