Արա Այվազյանը հայ գերիներին վերադարձնելուց հրաժարվելը միջազգային իրավունքի խախտում է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն արհեստական և չհիմնավորված խոչընդոտներ է ստեղծում հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց անհապաղ հետ վերադարձի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Նա նշել է, որ ռազմագերիների ու գերիների վերադարձը նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, այդ ուղղությամբ տարվում է համակարգված միջգերատեսչական աշխատանք, և Հայաստանն արդեն կատարել է իր պարտականությունը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով հետ վերադարձնելով ռազմագերիներին:

«Ադրբեջանական կողմը մանիպուլացնում է հայ գերիների ցուցակը և հրաժարվում է ընդունել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերի պահելու փաստը: Ավելին, պաշտոնական Բաքուն մի քանի ռազմագերիների դեմ կեղծ քրեական գործեր է հարուցում հորինված մեղադրանքներով:

Ադրբեջանի նման վարքագիծը ոչ միայն հակասում է միջազգային հումանիտար իրավունքի նորմերին, այլև խախտում է եռակողմ հայտարարությունը»,- նշել է Արա Այվազյանը՝ հայտարարելով, որ բոլոր ռազմագերիների անհապաղ և անվտանգ վերադարձը առաջնահերթություն է:

ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանը ռազմագերիներին վերադարձնելու հարցում բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության՝ որպես պատասխանատու և անկողմնակալ միջնորդի ջանքերը: «Համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հայրենիք վերադարձնել հայ գերիների մի մասին: Այս հումանիտար հարցի հետագա ձգձգումը, իհարկե, ոչ միայն ավելի է խորացնում հայ հասարակության ցավը, այլև մարտահրավեր է նաև Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության երաշխավորի, ինչպես նաև առհասարակ միջազգային հանրությանը»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը:

Հայերեն العربية English Русский

Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները

Գինեսի 11 ռեկորդ 2025 թվականին. «Հայ-Էմ-Դյուցազնատուն» մարզական կենտրոնի սաների հաջողությունները

ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը

Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում

Հասարակական կարծիքի հարցումը վկայում է Հայաստանում ԵՄ-ի նկատմամբ ընդհանուր առմամբ դրական վերաբերմունքի մասին

ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի

Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Դատավորներ Սեդա Սաֆարյանն ու Դավիթ Խաչատուրյանը կշարունակեն մասնակցել ընտրությունների վիճարկման գործի քննությանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում նշվեց Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը