Life

Կաննում բացվել է ստորջրյա արվեստի անվճար թանգարան

1 րոպեի ընթերցում

Կաննում բացվել է ստորջրյա արվեստի  անվճար  թանգարան

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաննում ստորջրյա արվեստի նոր թանգարան է բացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Lonely Planet-ը:

Թանգարանը Սենտ-Մարգերիտ կղզու մոտակայքում է: Ներկայացված է վեց քանդակ, որոնց բարձրությունը գրեթե երկու մետր է:

Քանդակները տեղաբնակների դիմանկարների են: Նրանցից են 80-ամյա ձկնորսը, տեղի դպրոցի իննամյա աշակերտը և այլք: Քանդակներից յուրաքանչյուրը 12 տոննա քաշ ունի:

Բրիտանացի նկարիչ Ջեյսոն Թեյլորից չորս տարի է պահանջվել հուշարձանները կերտելու համար: Քանդակները նրա առաջին գործերն են, որոնք տեղ են գտել Միջերկրական ծովում:

View this post on Instagram

A post shared by Jason Decaires Taylor (@jasondecairestaylor)

View this post on Instagram

A post shared by Jason Decaires Taylor (@jasondecairestaylor)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում