Հասարակական

ՀՕՊ զորքերը և ավիացիան անցկացրել են համատեղ կրակային կառավարման շտաբային մարզումներ

1 րոպեի ընթերցում

ՀՕՊ զորքերը և ավիացիան անցկացրել են համատեղ կրակային կառավարման շտաբային մարզումներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հակաօդային պաշտպանության զորքերըը և ավիացիան փետրվարի 25-ին անցկացրել են համատեղ կրակային կառավարման շտաբային մարզումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարզումների նպատակն է եղել բարձրացնել ստեղծվող հաշվարկների համատեղ գործելու ներդաշնակության մակարդակը, ճշգրտել ՀՕՊ ստորաբաժանումների և ավիացիայի համատեղ խնդիրներն ու գործնականում դրանց կատարման կարգը;

Ըստ աղբյուրի՝ համատեղ շտաբային մարզումների ընթացքում զորատեսակները բերվել են մարտական պատրաստականության համապատասխան աստիճանի, ճշգրտվել են մարտական հաշվարկների աշխատանքային խմբերը: «Շտաբային մարզումների մտահղացման համաձայն, առաջադրվել են կոնկրետ խնդիրներ, սահմանված ժամանակահատվածում համապատասխան պաշտոնատար անձինք գնահատել են իրադրությունը, մշակել առաջարկություններ հակառակորդի հարվածները հետ մղելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մարզումների շրջանակում հակաօդային պաշտպանության և ավիացիայի միացյալ կառավարման կետում գործնականում խաղարկվել է ստեղծված օդային իրադրությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում