Հասարակական

Զինված ուժերի ֆինանսիստները հավաք-խորհրդակցություն են անցկացրել

1 րոպեի ընթերցում

Զինված ուժերի ֆինանսիստները հավաք-խորհրդակցություն են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում փետրվարի 26-ին անցկացվել է զինված ուժերի ֆինանսիստների հավաք-խորհրդակցություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի ֆինանսական վարչության բաժինների և զորամիավորումների ֆինանսական ստորաբաժանումների պետերը զեկուցումներ են ներկայացրել 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքների, առկա խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում