Արցախ այցելած Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները կիսվել է տպավորություններով  

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հրավերով Արցախ և Հայաստան այցելած՝ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշներն իր համերաշխությունն է հայտնում պատերազմից տուժածներին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Արցախ այցին ու տպավորություններին՝ Քուշները հայտնեց, որ այցելության նպատակը նախևառաջ պատերազմից տուժածներին,հիվանդներին աջակցություն ցուցաբերելն է:

Անվանի հումանիստ և բժիշկ Բեռնարդ Քուշներին արցախյան այցելության ընթացքում ուղեկցել են նաև մարդասիրության ոլորտի գործիչներ՝ «Միջազգային համերաշխություն» (Solidarités International) կազմակերպության հիմնադիր Ալան Բուանեն եւ Ֆրանսիացի հետազոտողների միության (Société des Explorateurs Français) նախկին նախագահ Պատրիս Ֆրանսեսկին: Միասին նրանք հնարավորություն են ունեցել առավել հանգամանալից ծանոթանալու «Ավրորայի» աջակցությամբ իրականացվող տարածաշրջանային մարդասիրական նախագծերին, որոնք նպաստում են ձեռներեցության զարգացմանը, վերականգնում՝ ենթակառուցվածքները և խթանում՝ տնտեսությունը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից հայտնեցին, որ տեղական և միջազգային 57 նախագծերի իրականացմանը, որոնք իրականացվում են բազմաթիվ գործընկերների հետ, արդեն 581 հազար 740 ԱՄՆ դոլար է տրամադրվել,:

Ստեփանակերտում՝ Քուշներն ու նրա ուղեկիցներն այցելել են Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն՝ հանդիպելու բուժում ստացող վիրավոր զինվորներին:«Ավրորան» աջակցում է կենտրոնի ենթակառուցվածքային բարելավմանը՝«Ավրորան՝ Արցախին» ծրագրով: Այն ուղղված է այնպիսի նախագծերի աջակցությանը, որոնք օժանդակում են և խթանում սոցիալական երկարաժամկետ զարգացումը տարածաշրջանում:

«Ես տպավորված էի Լեդի Քոքսի անվան կենտրոնի փիլիսոփայությամբ՝ ամբողջ ընտանիքն ու միջավայրը ներգրավելու բուժական պրոցեսում: Մթնոլորտն այնտեղ հանգիստ էր և դրական: Ես ուրախ եմ, որ «Ավրորան» աջակցում է այս կառույցին, որի կարիքն Արցախն այնքան շատ ունի»,- ասաց բժիշկ Քուշները:

Նրա գլխավորած պատվիրակությունը շրջել է նաև Ստեփանակերտի այն վայրերում, որոնք ամենաշատն են տուժել պատերազմից: Նրանք զրուցել են «Ավրորայի» աջակցությամբ իրականացվող նախագծերի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ «HALO Trust»-ի, որը քաղաքացիական տարածքները վնասազերծում է կլաստերային ռումբերից և այլ պայթուցիկներից՝ ստեղծելով անվտանգ տարածք տեղահանված արցախցիների վերադարձի համար:

Հայերեն العربية English Русский

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ