ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցությունէ անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) մշական անդամների հետ եւ նրանց հետ քննարկելէ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը: Այս մասինհաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը:
«Մենք ձեզ հետ այսօր կքննարկենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրադրությունը: Կցանկանայի լսել ձեր գնահատականները, թե ինչպես են աշխատում մեր խաղաղապահները, ԱԻՆ ուժերը, սահմանապահները և ինչպես է ընթանում համագործակցությունն այդ ուղղությամբ միջազգային կազմակերպությունների, մեր օտարերկրյա գործընկերների հետ»,- ասելէ պետության ղեկավարը՝ բացելով խորհրդակցությունը: