Ազդարարվեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ իրականացվող երկու ծրագրերի ավարտը

5 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով փետրվարի 26-ին Գյումրիում էր Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այցի շրջանակում դեսպանը նախ հանդիպում ունեցավ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, այնուհետև «Հայկական Կարիտասի»ՙ տարեցների ցերեկային խնամքի կենտրոնում դեսպանը մասնակցեց «Գյումրիի եւ Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների վերանորոգման աշխատանքներ» ծրագրի պաշտոնական փակման արարողությունը։ Ծրագիրը ֆինանսավորվել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ` Մարդկային Անվտանգության «Grassroots»դրամաշնորհային ծրագրի (GGP) շրջանակում, ծրագիրը համաֆինանսավորվել է «Կարիտաս Ավստրիայի» կողմից: 2019 թվականի մարտի 1-ին մեկնարկած ծրագրի նպատակն է բարելավել Գյումրիի և Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների շենքային պայմանները, ինչպես նաև բարձրացնել կենտրոններում մատուցվող առողջապահական ծառայությունների որակը:

Ծրագրի շրջանակում ՀՀ Ճապոնիայի դեսպանատան և «Կարիտաս Ավստրիայի» աջակցությամբ ամբողջովին փոխվել է Գյումրիի ցերեկային խնամքի կենտրոնի կտուրը, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնում: Հաջորդ հիմնական գործողությունը վերոնշյալ կենտրոններում ծերունաբանական և առողջապահական գույքի և աքսեսուարների ձեռք բերումն է՝ շահառուներին մատուցվող առողջապահական ծառայությունների որակը բարելավելու նպատակով: Ծրագրի ներդրումը. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատուն՝ 21 634 ԱՄՆ դոլար, «Կարիտաս Ավստրիա»՝ 3 953 եվրո: Ներկա պահին երկու կենտրոններ այցելում են ընդհանուր թվով 100 տարեց։

Ծրագրի փակմանը ներկա էին նաև Շիրակի մարզպետի խորհրդական Լևոն Անանյանը և փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը: Ողջունելով բոլոր ներկաներին դեսպանը շնորհավորեց ծրագրի բարեհաջող ավարտի առթիվ և կարևորեց հատկապես տարեցների համար իրականացվող ծրագրերը: «Ինձ համար այսօր մեծ պատիվ և հաճույք է Ճապոնիայի կառավարության և ժողովրդի անունից մասնակցել «Գյումրիում և Տաշիրում տարեցների համար ցերեկային խնամքի կենտրոնների վերականգնման» ծրագրի եզրափակիչ արարողությանը։ Ուրախ եմ տեսնել, որ մոտավորապես 30 տարի առաջ կառուցված երկու կենտրոնները նորոգվել ու համալրվել են նոր անվասայլակներով և հենակներով՝ այսպիսով բարելավելով կենտրոնների 110 տարեց մարդկանց կենսական, ինչպես նաև անձնակազմի աշխատանքային միջավայրի պայմանները: Երկու կենտրոնն էլ չափազանց կարևոր են տեղական համայնքների համար, քանզի դժվարին իրավիճակում հայտնված տարեցներին մատուցվում են կենցաղային խնամքի ծառայություններ՝ սնունդ, լոգանք, բժշկական զննում և այլն։ Հատկապես ուրախ եմ լսել, որ այս ծրագրի միջոցով բարելավել են նաև երկու կենտրոնների սանիտարական անվտանգության ապահովման պայմանները։ Արտացոլելով Ճապոնիայի կառավարության «Մարդկային անվտանգություն» հայեցակարգն իրականացնելու վճռական հանձնառությունը, այս ծրագիրը մարդկանց բարեկեցության և անվտանգության բարձրացման հստակ դրսևորում է: Մենք լիահույս ենք, որ այս ցերեկային խնամքի կենտրոնների վերականգնումը կբարելավի տարեցների կյանքի որակը և կխթանի առողջ սոցիալական միջավայրը»,- նշեց դեսպանը Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան:

Աշխատանքային այցի շրջանակում դեսպանն ու նրան ուղեկցող անձիք մասնակցեցին նաև Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի բարելավման նախագծի ավարտի արարողությունը: 26.923 ԱՄՆ դոլար արժողությամբդրամաշնորհային ծրագրի շրջանակներումվերականգնվել և վերանորոգվելէ Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի՝Գյումրիի սոցիալ-կրթական կենտրոնի շենքը, որն ապահովում է գործազուրկներին մասնագիտական վերապատրաստում, և ձեռք է բերվելանհրաժեշտ սարքավորումներ:Ծրագրի արդյունքումավելացվել էդասընթացի մասնակիցների ներկայիս թիվը՝ 70-ից մինչև 105: Եվայսպիսով ծրագիրընպաստելէգործազուրկների և խոցելի տղամարդկանց և կանանց ներգրավվածությանը սոցիալական կյանքին:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը