Հասարակական

Չորրորդ զորամիավորումում անցկացվել են կապի ոլորտի հրամանատարների հավաքներ

1 րոպեի ընթերցում

Չորրորդ զորամիավորումում անցկացվել են կապի ոլորտի հրամանատարների հավաքներ

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապի և ավտոմատ կառավարման համակարգերի ստորաբաժանումների սպաների, հրետանու և ենթակա զորամասերի կապի պետերի մասնագիտական ունակությունների զարգացման, տեսական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով 4-րդ զորամիավորումում փետրվարի 23-ից 25-ը անցկացվել են եռօրյա հրամանատարական հավաքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավաքների շրջանակում անձնակազմը ծանոթացել է տեսադիտարկման համակարգերի և օժանդակ սարքավորումների նշանակությանը, տեղադրման, շահագործման, սպասարկման ու ապամոնտաժման կանոններին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում