Քաղաքականություն

«Հայրենիքի փրկության շարժման» համակիրները վրաններ են տեղադրել ԱԺ շենքի մոտ

1 րոպեի ընթերցում

«Հայրենիքի փրկության շարժման» համակիրները  վրաններ են տեղադրել ԱԺ շենքի մոտ

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժման» համակիրները վրաններ են տեղադրել Ազգային ժողովի շենքի մոտ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ավելի վաղ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ իշխանության հարցը լուծվելու է ԱԺ-ում, ուստի պատրաստ են ամբողջ գիշեր այնտեղ մնալ՝ մինչև հարցի հանգուցալուծումը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը իր հերթին հայտնել էր, որ ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների նախաձեռնած Ազգային ժողովի արտահերթ նիստը չի կայացել, քանի որ «Իմ քալը»-ը խմբակցության պատգամավորները չէին ներկայացել նիստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում