Առաջին զորամիավորման հրետանավորները մարզումներ են անցկացրել
1 րոպեի ընթերցում
![Առաջին զորամիավորման հրետանավորները մարզումներ են անցկացրել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/02/1044531.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների ներգրավմամբ փետրվարի 24-ից 25-ն անցկացվել են մարզումներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարզումների անցկացման նպատակն է եղել հրետանավորների մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործումը։
ՀՀ ՊՆ-ից նաև հայտնում են, որ անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն, հանձնել մասնագիտական առարկաների ստուգարքներ։