Փաշինյանը բոլոր քաղաքական ուժերին հրավիրեց իրավիճակը հանգուցալուծելու շուրջ կոնսուլտացիաների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց դադարեցնել բոլոր ակցիաները, անհնազանդության դրսևորումները և կոնսուլտացիաներ սկսել իրավիճակը հանգուցալուծելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասաց Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում ունեցած ելույթում: «Ես ակնկալում եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահը ստորագրում է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիրը կամ Օնիկ Գասպարյանը ինքը հայտարարում է հրաժարականի մասին, և քաղաքական ուժերի հետ ես կոնսուլտացիաներ կսկսեմ, թե ոնց ենք այս իրավիճակը հանգուցալուծում»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանն ընդգծեց, որ պատրաստ է կոնսուլտացիաների նաև իշխանության հասցեին ամենասուր քննադատությունը հնչեցնող քաղաքական ուժերի հետ:

Նա հավելեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ժողովրդի կամքը պետք է կատարվի: «Իշխանության փոփոխություն պետք է տեղի ունենա միայն ընտրությամբ՝ արտահերթ, թե հերթական, դա միասին կորոշենք: Մենք Հայաստանի Հանրապետությունում թշնամի չունենք, բոլոր մեր եղբայրներն են: Ոմանք ուզում են բախում հրահրեն, չի լինելու ոչ մի բախում: Ես այն հրապարակում հավաքված ժողովրդի ցավն էլ տանեմ: Իրենք, ոչինչ, թող ինձ համարեն դավաճան»,- նշեց Փաշինյանը:

Հայերեն العربية English Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի