Քաղաքականություն

«Իմ քայլը» խմբակցությունը սատարում է ՀՀ վարչապետին. հայտարարություն

1 րոպեի ընթերցում

«Իմ քայլը» խմբակցությունը սատարում է ՀՀ վարչապետին. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն անթույլատրելի է համարում առանձին զինվորականների կողմից հնչեցված քաղաքական հայտարարությունը՝ գնահատելով այն ռազմական հեղաշրջման փորձ։

Այս մասին նշվում է խմբակցությունից «Արմենպրես»-ին տրամադրված հայտարարության տեքստում: «Այս հակասահմանադրական քայլը միտված է զավթելու ժողովրդի իշխանությունը և ցնցումների ենթարկելու պետությունն այս փխրուն հետպատերազմյան վիճակում, ինչը հղի է նաև արտաքին անվտանգային սպառնալիքներով։ Ցավալի է, որ երկրի անվտանգության համար պատասխանատու անձինք միտումնավոր դրսևորում են անպատասխանատու վարքագիծ։ ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցությունը միասնական է և վճռական՝ պահպանելու պետության կայունությունն ու ժողովրդի իշխանությունը և սատարում է վարչապետին։

Կոչ ենք անում մեր քաղաքացիներին մեզ հետ միասին գնալ Հանրապետության Հրապարակ՝ խաղաղ, ոչ բռնի կերպով իրացնելու մեր սահմանադրական իրավունքը»,-նշվում է խմբակցության հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում