Հասարակական

Հակակոռուպցիոն, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու օրինագծի քննարկումը հետաձգվեց

2 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու օրինագծի քննարկումը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հետաձգեց հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու նախագծերի փաթեթի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի առնչությամբ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հիշեցրեց, որ այն հակակռուպցիոն դատարանի ստեղծման վերաբերյալ է: «Քանի որ առաջինից երկրորդ ընթերցմանը բավականին ծավալուն աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա, որը մասամբ կատարել ենք, մասամբ էլ ընթացքի մեջ է, հանձնաժողովի հետ նույնպես համագործակցում ենք առանձին հարցեր քննարկելու առումով, առաջարկում եմ հետաձգել նախագծի քննարկումը, ներառել հետագա օրակարգում»,- ասաց նախարարը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, ինչի արդյունքում կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացում մասնագիտացվածությունն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան: Հակակոռուպցիոն դատարանը կգործի առնվազն 25 դատավորի թվակազմով: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կգործի առնվազն 10 դատավորի թվակազմով:

Այսպիսով, նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվեց մինչև 2 ամիս ժամկետով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում