Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ իշխանությունը Կարեն Կարապետյանին փոխանցելու հայտարարությանը

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ իշխանությունը Կարեն Կարապետյանին փոխանցելու հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժողովուրդն է որոշում, թե ում պետք է փոխանցի իշխանությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքն իշխանությունն ընդհանրապես Նիկոլ Փաշինյանին չի փոխանցել, այլ՝ Կարեն Կարապետյանին:

«Բայց մերժվածը ով էր, որ մի հատ էլ իշխանություն փոխանցեր ինչ-որ մեկին, ինքը որոշո՞ւմ էր, թե ում պետք է փոխանցի: Ժողովուրդն է որոշում, թե ում պետք է փոխանցի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում