Հասարակական

Կարևոր է  հիշել այն, ինչ մեզ միավորում է. ՌԴ դեսպանը փետրվարի 23-ի տոնի մասին

2 րոպեի ընթերցում

Կարևոր է  հիշել այն, ինչ մեզ միավորում է. ՌԴ դեսպանը փետրվարի 23-ի տոնի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆ ՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարևոր է համարում հիշել այն օրերը, որոնք միավորում են հետխորհրդային պետությունները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ով Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ ծաղիկներ խոնարհեց «Մայր Հայաստան» հուշարձանի հավերժական կրակի մոտ, հիշեցրեց, որ փետրվարի 23-ը Խորհրդային բանակի և ռամածովային նավատորմի օրն է, որը խորհրդանշական է բոլոր հետխորհրդային երկրների համար, քանի որ ԽՍՀՄ տարիների ընթացքում բոլոր խորհրդային հանրապետությունները շատ մեծ ներդրում են ունեցել Միության մարտունակության ամրապնդման գործում, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում:

«Սրանք այն իրադարձություններն են, որոնք հավերժ գրված են մեր ժողովուրդների պատմության մեջ: Բոլոր եղբայրական հանրապետությունները, այդ թվում ՝ Հայաստանը, շատ մեծ ներդրում են ունեցել մեր կյանքի շարունակության համար` աշխարհը չի գլորվել ֆաշիզմի և նացիզմի անդունդը: Այսօր շատ լավ առիթ է հիշելու մեր նախնիներին, մեր փառավոր մարտական անցյալը: Այս փառահեղ ավանդույթների հիման վրա, այնուամենայնիվ, անկախ որեւէ խնդրից, ցանկացած մարտահրավերներից, վստահ պետք է նայել ապագային: Կարևորը միասին լինելն է, կարևոր է հիշել այն, ինչ մեզ միավորում է»,- ընդգծեց Կոպիրկինը:

Փետրվարի 23-ին Ռուսաստանում նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը: 1922 թվականի փետրվարի 23-ը պաշտոնապես հայտարարվել է Բանվորագյուղացիական կարմիր բանակի և նավատորմի օրը, իսկ ավելի ուշ ԽՍՀՄ-ում նշվել է որպես Խորհրդային բանակի եւ ռազմածովային նավատորմի օրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում