Զինծառայողների հիմնադրամը նվիրաբերությունների 80 տոկոսը ստացել է արցախյան վերջին պատերազմից հետո

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն» իր ստեղծման օրվանից մինչ այս պահը հիմնական ծրագրով սպասարկում է 1 528 ընտանիքի, որոնցից 1 111-ը՝ վերջին պատերազմից հետո:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տնօրեն Վարուժան Ավետիքյանը: Նա տեղեկացրեց, որ հիմնադրամի ընդհանուր շահառուներին հատուցվել է 14 մլրդ դրամ, որից 12 միլիարդը անցյալ տարվա պատերազմից հետո: Ֆինանսական հատուցումը կատարվում է ինչպես միանվագ, այնպես էլ երկարաժամկետ կտրվածքով:

«Հիմնադրամն իրականացնում է ծրագիր, որի շրջանակում միանվագ և երկարաժամկետ հատուցում է տրամադրվում զոհված, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած, ինչպես նաև անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին: Դրանից բացի, վերջին պատերազմի արդյունքներով ունեցանք երկու նոր ծրագիր, որոնք անվանում ենք «Կամուրջ»՝ ուղղված ծանր վիրավորում ստացած զինծառայողներին, ինչպես նաև անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին: Հաշվի առնելով, որ ծանր վիրավորում ստացած զինծառայողները միայն որոշ ժամանակ անց են հաշմանդամության կարգ ստանում, քանզի մինչ այդ նրանք պետք է բուժվեն, ապաքինվեն, անցնեն փորձաքննություն և նոր միայն այդ կարգը ստանան, հետևաբար այս նոր՝ «Կամուրջ» ծրագրով նրանք կարող են դիմել ֆինանսավորում ստանալու»,- ասաց Վարուժան Ավետիքյանը:

Մյուս «Կամուրջ» ծրագիրն անհայտ կորած զինծառայողներին է վերաբերում: Վարուժան Ավետիքյանը նշեց, որ «անհայտ կորածն» իրավական կարգավիճակ է, որը տրվում է միայն դատարանով: Քանի որ դատարան դիմելը, դատարանի որոշում ստանալը ենթադրում է որոշակի ժամանակահատված, որոշում է կայացվել աջակցություն տրամադրել «Կամուրջ» ծրագրով: Ֆինանսական հատուցումը 6 ամսով է, մինչև հարցերը հստակեցվելը:

«Կամուրջ» ֆինանսավորմամբ հատուցում է տրամադրվել 803 անհայտ կորած զինծառայողներին ընտանիքների: Հատուցումը տրամադրվում է 6 ամսով, ամսական 300 հազար դրամի չափով: Այս ուղղությամբ ընդհանուր 365 մլն դրամի փոխհատուցում է տրվել: Ինչ վերաբերում է ծանր վիրավորում ստացածներին, ապա ներկայում 55 նման զինծառայող է հատուցում ստացել: Ընդհանուր գումարը կազմում է 17 մլն դրամ: Վարուժան Ավետիքյանը նշեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ ծանր վիրավորում կամ խեղում ստացած զինծառայողներին կավելանան նաև նրանք, որոնք ստացել են 1-ին կամ 2-րդ կարգի քաղաքացիական հաշմանդամություն, բայց դեռ չեն ստացել զինհաշմանդամություն:

Հիմնադրամը իր ստեղծման օրվանից մինչ այսօր ստացել է շուրջ 32 մլրդ դրամ պարտադիր վճարների գծով գումար: Շուրջ 9 մլրդ դրամի չափով էլ նվիրաբերություն է ստացվել աշխարհի ավելի քան 60 երկրից: Վերջին պատերազմից հետո հիմնադրամը ստացել է շուրջ 7.5 մլրդ դրամի նվիրաբերություն: Նվիրաբերությունների շուրջ 80 տոկոսը ստացվել է վերջին պատերազմից հետո:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել