ԱՀ նախագահն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին. Դումանյանն Արցախում քննարկելու է օրախնդիր հարցեր

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 22-ին ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը կարևորել է ՀՀ և ԱՀ գործընկեր կառույցների միջև եղած համագործակցության մակարդակն՝ ընդգծելով, որ պետք է շարունակել ջանքերի գործադրումն Արցախի ինչպես հանրակրթական, այնպես էլ բուհական համակարգերում կրթության որակյալ մակարդակ ապահովելու համար:

Վահրամ Դումանյանն իր խոսքում նշել է, որ Արցախ են ժամանել նախարարության բոլոր պատասխանատուների հետ, և այցի շրջանակում նախատեսված է քննարկել օրախնդիր հարցերի մեծ շրջանակ:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը:

Հայերեն Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված