Հասարակական

Վանաձորում աղիքային վարակի նախնական ախտորոշմամբ հոսպիտալացել է խնջույքին մասնակցած ևս 1 բնակիչ 

2 րոպեի ընթերցում

Վանաձորում աղիքային վարակի նախնական ախտորոշմամբ հոսպիտալացել է խնջույքին մասնակցած ևս 1 բնակիչ 

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորում աղիքային վարակի նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է Վանաձորի ևս 1 բնակիչ, այսպիսով ինֆեկցիոն հիվանդանոցում բուժումը շարունակում է 11 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարարությունը տեղեկացնում է. «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է Վանաձորի ևս 1 բնակիչ, ով նույնպես փետրվարի 13-ին մասնակցել է տարեդարձի խնջույքին, որից հետո 10-ը բնակիչ հոսպիտալացվել էին ընդհանուր թուլություն, փսխում, լուծ, մինչև 38 աստիճան ջերմության բարձրացում ախտանշաններով»:

Այսպիսով՝ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժումը շարունակում են 11 բուժառուներ, նրանց վիճակը գնահատվում է բավարար:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում 4-ի մոտ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ հարուցիչը:

Նախարարությունը փետրվարի 15-ին դեռ հայտնել էր, որ աղիքային վարակի նախնական ախտորոշմամբ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց հոսպիտալացվել են Վանաձորի բնակիչներ: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել էր, որ փետրվարի 13-ին 14 հոգի մասնակցել է տարեդարձի խնջույքի, որի ժամանակ օգտագործել են տնային պայմաններում պատրաստված կրեմային հրուշակեղեն և եփած հավով ուտեստ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում