Հասարակական

Թատերական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միացնելու մասին խոսք չի եղել և չկա.Վահրամ Դումանյան

1 րոպեի ընթերցում

Թատերական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միացնելու մասին խոսք չի եղել և չկա.Վահրամ Դումանյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը անհիմն է համարում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միացնելու մասին շրջանառվող լուրերը: Նա հիշեցնում է, որ ԵԹԿՊԻ ռեկտոր Լիլիթ Արզումանյանն օրեր առաջ հերքել է միացման մասին համացանցում տարածվող ինֆորմացիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 19-ին լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց. «Այդ հարցը պատահաբար եմ լսել: Չգիտեմ, թե այն ում երևակայության արդյունքում է թևավորվել: Թատերական ինստիտուտի ուսանողներն էլ ակցիա էին իրականացնում»,- նշեց Դումանյանն ու ընդգծեց, որ Թատերական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միացնելու մասին խոսք չի եղել և չկա:

Ավելի վաղ համացանցում և այլ հարթակներում լուրեր էին պտտվում այն մասին, թե ԵԹԿՊԻ-ն առաջիկայում միացվելու է Մանկավարժական համալսարանին: Թատերական ինստիտուտի ուսանողներին մտահոգել էր շրջանառվող ինֆորմացիան, և նրանք բուհում բողոքի ակցիա էին նախաձեռնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում