Հասարակական

Ամեն օր դպրոց հաճախելը կախված կլինի կորոնավիրուսային իրավիճակից. նախարարը դրական միտում է տեսնում

1 րոպեի ընթերցում

Ամեն օր դպրոց հաճախելը կախված կլինի կորոնավիրուսային իրավիճակից. նախարարը դրական միտում է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամեն օրը դպրոց հաճախելը կախված է կորոնավիրուսիսային իրավիճակից, այս պահին բավականին մեղմ է այն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ հավելելով, որ դպրոցների բնակակոն ռեժիմին անցնելու համար սպասում են Առողջապահության նախարարության հրահանգին:

«Աշակերտներն արդեն իսկ հաճախում են դպրոցներ, ուղղակի մի սահմանափակում կա.. 20-ից ավելի աշակերտ պետք է չլինի դասարանում, ինչպես նաև անհրաժեշտ է պահպանել հակահամաճարակային կանոնները, նույնիսկ դպրոցների սննդի կետերն են գործում: Այսօր միտում է կա, որ կանցնենք բնականոն ռեժիմի»,- ասաց նախարարը, սակայն չհստակեցրեց, թե կա՞, արդյոք, նման որոշում, թե ոչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում