Շուրջ 19000 բազմաբնակարան շենքերից 524-ի տեխնիկական վիճակն անբավարար է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքի ընդհանուր բնակֆոնդում կան շուրջ 19000 բազմաբնակարան շենքեր, որոնցից 614-ը, առկա եզրակացությունների համաձայն, անբավարար են ճանաչված:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:

«Այդ 614-ից 524-ի տեխնիկական վիճակն անբավարար է, իսկ մնացած 90 շենքը ենթակա են քանդման: Տեխնիկական լեզվով եթե խոսենք, ապա 524 շենքն ունեն վնասվածության 3-րդ աստճան, դրանք հնարավոր է վերակառուցել, որպեսզի բերվեն բավարար վիճակի: Մնացած 90-ը 4-րդ աստիճանի վնասվածություն ունեն, և դրանք պետք է ապամոնտաժվեն, քանի որ ինչ աշխատանք էլ արվի՝ նորմատիվային վիճակի հնարավոր չէ բերել»,- նշեց Արզումանյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում ընդհանուր բնակֆոնդի 3.2 տոկոսն է եզրակացությունների համաձայն ճանաչվել անբավարար: Դրանք հիմնականում կենտրոնացած են Երևանում (120 շենք), Լոռու և Շիրակի մարզերում (համապատասխանաբար՝ 149 և 123 շենք):

«Լոռու և Շիրակի մարզերում 1988-ին երկրաշարժ է եղել և դրանից հետո, հատկապես խորհրդային տարիներին, կառուցված շենքերն ավելի են թուլացել: Վանաձորում 86 շենք 3-4-րդ աստիճանի վնասվածություն ունի, իսկ Գյումրիում՝ 97: Երևանում նման շենքերը 120-ն են, ամենաշատը Աջափնյակ վարչական շրջանում են, ինչպես նաև Էրեբունիում և Շենգավիթում»,- ասաց Արզումանյանը:

Բացի բազմաբնակարան ֆոնդից, Հայաստաում կա նաև 1200 և ավելի անհատական տուն, որոնք 4-րդ աստիճանի վնասվածություն ունեն, ինչը հիմնականում եղել է բնական տեխնածին աղետների՝ սողանքի, երկրաշարժի պատճառով:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը