Նախարարը դիմակի կրումը համարում է վարակի տարածումը կառավարելի պահելու գործիք

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարությունն ուրախ կլինի, եթե կորոնավիրուսի դեմ պայքարում վերահսկողությունը լինի բավական խիստ ու դիմակ չկրող մարդիկ կրեն օրենքով նա[ատեսված պատասխանատվությունը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Երբ վերահսկողության հետ կապված օրինագիծն էր քննարկվում, շրջանառվում էր, որ մարդիկ ինքնակամորեն, ինքնագիտակցաբար պետք է դիմակներ կրեն՝ անկախ նրանից, կա վերահսկողություն, թե չկա: Հիմա շատ լավ առիթ է դա ապացուցելու քաղաքացիների կողմից: Չեն կիրառվում տուգանքներն այն խստությամբ, որը գուցե անհրաժեշտ է, բայց մարդիկ գիտակցելով, տեսնելով իրենց հարազատների վարակված լինելու փաստը, տեսնելով մահեր իրենց շրջապատում՝ պետք է զգոն լինեն: Մեր բոլորի ինքնագիտակցությունը պիտի այնպիսին լինի, որ ինքներս փորձենք պաշտպանել մեզ ու մեր հարազատներին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այսօրվա դրությամբ կատարված թեստերի մեջ դրական պատասխանների թիվը բավական փոքր է:

«Վիրուսի վերարտադրողականության ցուցանիշը 0.55-ից դարձել է 0.98, որը ցույց է տվել աճը: Մենք ունենք վարակվածների թիվ, լավացածների թիվ, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Դիմակների կրումն այն կարևոր միջոցառումներից է, որն օգնում է վարակի տարածելիությունը պահել կառավարելի շրջանակներում»,- ասաց նախարարը:

Հայաստանում փետրվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք, առողջացել է 101 քաղաքացի, մահացել՝ 1-ը: Մեկ օրում կատարվել է 3211 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 694357-ի:Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169820 դեպք, որոնցից 161577-ն` առողջացած, 3156-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4293 պացիենտ:Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի թիվը 794 է:

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա