Սահմանադրական փոփոխությունների վիճարկման հարցով ԼՀԿ-ի դիմումի քննությունը ՍԴ-ում հետաձգվել է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ Սահմանադրական փոփոխությունների ընթացակարգը վիճարկելու դիմումի հարցով քննությունը Սահմանադրական դատարանը հետաձգել է մինչև ապրիլի 20-ը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց՝ ԱԺ-ն սահմանադրական փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո նախագիծը չի ուղարկել ՍԴ՝ եզրակացություն ստանալու համար: Անդրադառնալով վիճարկման մյուս պատճառին՝ Մարուքյանը նշեց, որ հանրապետության նախագահը զրկվել է Սահմանադրական փոփոխությունների ընդունված նախագիծը ստորագրելու լիազորությունից, այն ստորագրել է ԱԺ նախագահը:

«Այսօր ՍԴ-ն պետք է քններ այս գործով դիմումը: Ստացել ենք որոշումները, մանրամասն կուսումնասիրենք, հայտարարություն կանենք: Գործի քննությունը հետաձգվել է մինչև ապրիլի 20-ը: Գործի այն մասը, որը վերաբերում է լիազորությունների վեճին, կարճվել է, մնացել են միայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի վիճարկման մասով հարցերը»,-ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով՝ եթե դիմումն այդ մասով բավարարվի, հնարավորություն կլինի սահմանադրական փոփոխություններին անդրադառնալ: «Մի շարք վիճահարույց հարցեր կան, Սահմանադրությունն այնպես է գրված, որ տարբեր ձևերով սողանքներ է թողնված, բնականաբար այդ իրավիճակից դատարանը, իմ նախնական կարծիքով, օգտվել է: Ավելի մանրամասն հայտարարությամբ հանդես կգանք»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:

Ազգային ժողովը 2020-ի հունիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգմավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխություններինախագիծը, որով առաջարկվում էր փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունման գործընթացում նկատած խախտումների հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար չէր միացել «Բարգավաճ Հայաստան»-ին՝ նշելով, որ իրենք ՍԴ կդիմեն Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից հետո, ինչը և արել են:

Հայերեն

Երևանում քննարկվեցին խոշտանգումների կանխարգելման խնդիրներն ու արդյունավետության բարձրացման հնարավորությունները

Այն, ինչով զբաղվում եք, պետք է լինի ձեր հոբբին. դիրիժոր Վասիլի Պետրենկոն Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կներկայանա երևանյան համերգով

Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը

ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին

Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Աշխարհահռչակ հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»-ին նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը

Չարլզ 3-րդը Բուքինգհեմյան պալատի վերանորոգումից հետո չի բնակվի այնտեղ

Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը