Քաղաքականություն

Արտաշես Թումանյանը Իրանում և ՀՀ-ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Արտաշես Թումանյանը Իրանում և ՀՀ-ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական ՀանրապետությունումՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց ԻԻՀ-ում, համատեղության կարգով նաև ՀՀ-ում հավատարմագրված Կատարի Պետության դեսպան Մոհամեդ բեն Համադ Ալ-Հաջրիին։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունից։

Կատարի Պետության դեսպանը ՀՀ դեսպանին է հանձնել Կատարի Պետության Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի գրությունը՝ ուղղված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։

Զրուցակիցները քննարկել են 2021թ․ ընթացքում Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում