Տնտեսություն

Չնայած գնային բարձրացումներին՝ 2020-ին միջինում կարագի գինն ավելի ցածր է եղել, քան նախորդող տարիներին․ ՏՄՊՊՀ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բարձր կենտրոնացվածության աստիճան ունեցող և սպառողական լայն նշանակության ապրանքային շուկաները, որոնց թվին է դասվում նաև կարագը։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏՄՊՊՀ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել։

«Մշտադիտարկումների արդյունքումկարագի իրացման գների փոփոխություններեն արձանագրվել2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար ամիսների ընթացքում, որոնց վերաբերյալտարածվել են մամուլի հաղորդագրություններ:

Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է փաստել, որ 2020 թվականի ընթացքում կարագի իրացման գնի վրա էական ազդեցություն են ունեցել հետևյալ գործոնները՝

  • 2020 թվականի սկզբից տեղի է ունեցել ԱՄՆ դոլարի փոխարժեքի բարձրացում ՀՀ դրամի նկատմամբ, իսկ կարագի գերակշիռ մասը ՀՀէ ներկրվում 3-րդ երկրներից,
  • 2020 թվականի վերջից (սեպտեմբեր ամսից) բարձրացել են միջազգային ապրանքային շուկաներում կարագի իրացման գները,
  • ԵԱՏՄ կարգավորումների արդյունքում 2018 թվականից կարագի ներմուծման մաքսատուրքը 11%-ից բարձրացել է՝ 2021 թվականի հունվարի 1-ից կազմելով 15%:

Այնուհանդերձ հարկ է նշել, որ չնայած արձանագրված գնային բարձրացումներին՝ 2020 թվականի ընթացքում միջինում կարագի իրացման գինն ավելի ցածր է եղել, քան նախորդող տարիներին (2018,2019 թվականներ)։

Համաձայն Հանձնաժողովի ուսումնասիրությունների՝ կարագի ինքնարժեքը հիմնականում բաղկացած էձեռքբերման արժեքից,բեռնափոխադրման հետ կապված ծախսերից,մաքսատուրքերիցևայլ ծախսերից։ Ընդ որում՝ կարագի ձեռքբերման արժեքն ինքնարժեքում կազմում է շուրջ 86%-ից մինչև 88%, բեռնափոխադրման ծախսերը` 1%-ից մինչև 2%, մաքսատուրքերը (3-րդ երկրներից ներմուծման պարագայում)՝ 11%-ից մինչև 15% և այլ ծախսերը՝ 0,5%-ից մինչև 1%»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 14/05/25

Ասիական ինդեքսներ - 14/05/25

Ռուսաստանը Հայաստանին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե. ՆԳՆ-ն Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած դեպքի մասին

ՌԴ-ում ընտրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Հայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով

Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը միջազգային փառատոնում արժանացել է դիպլոմի

Թուրքիայի նախագահն առցանց մասնակցել է Թուրքիա-ԱՄՆ-Սաուդյան Արաբիա-Սիրիա քառակողմ հանդիպմանը

Զինվորական ծառայությունն ավարտած 1600-ից ավելի քաղաքացի աջակցություն է ստացել վերապատրաստվելու, աշխատանք գտնելու հարցում