Հասարակական

ՀՀ ՊՆ-ն պարզաբանել է մարտական գործողությունների մասնակիցների զինգրքույկներում գրառումների կատարումը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ-ն պարզաբանել է մարտական գործողությունների մասնակիցների զինգրքույկներում գրառումների կատարումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2020-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված մարտական գործողությունների մասնակիցների զինգրքույկներում համապատասխան գրառումների կատարման կարգը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տեղի ունեցած մարտական գործողություններին մասնակցած և գործողությունների ավարտից հետո մարտական հերթապահության ընդգրկված զինծառայողների, զորահավաքային զորակոչով զորակոչված (կամ՝ այլ ընթացակարգերով զինվորական ծառայության ներգրավված) անձնակազմի զինգրքույկներում (7-րդ էջի 16-րդ սյունակ, նոր նմուշի զինգրքույկներում՝ 7-րդ էջի 12-րդ սյունակ), ինչպես նաև պարտադիր ժամկետային զինծառայողների հաշվեծառայողական քարտերում և «Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկներում» կատարվում է համապատասխան գրառում, օրինակ՝ «27.10.2020 թ.-ից մինչև 09.11.2020 թ. մասնակցել է մարտական գործողություններին N 00000 զորամասի կազմում՝ որպես գնդացրորդ», կնքվում է զորամասի զինանշանային կնիքով:

Պարզաբանման մեջ նաև նշված է, որ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումները համապատասխան զորամասերից անհրաժեշտ հիմքերի (գրություն, զորամասի հրամանատարի հրամանի քաղվածք) առկայության դեպքում քաղաքացիների զինգրքույկներում կատարում են համապատասխան գրառումը՝ կնքելով զինվորական կոմիսարիատի կնիքով։

Բացի այդ, զորամասերից առաքված հրամանների քաղվածքներում չներառված անձնակազմի կողմից տարածքային ստորաբաժանումներ (զինկոմիսարիատ) դիմելու դեպքում գրավոր հարցում է կատարվում համապատասխան զորամասեր՝ նրանց վերաբերյալ տվյալները ճշտելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում