Life

Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թատրոնի և կինոյի սիրված դերասան, երգիչ և հեռուստահաղորդավար Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Բոյարսկու կնոջը՝ Լարիսա Լուպիանին:

Դեռ հայտնի չէ, թե ինչ խնդիրների պատճառով է դերասանը հայտնվել հիվանդանոցում: Նրա մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Տասը օր առաջ Բոյարսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: «Հավանաբար անոթային ռեակցիա է: Հնարավոր է՝ նրան թույլ տան տուն վերադառնալ: Սպասում եմ բժիշկների որոշմանը»,-նշել է դերասանի կինը:

Բոյարսկին գիտակցությունը չի կորցրել: Հեռախոսային զրույցի ընթացքում դերասանը հայտնել է, որ արդեն լավ է զգում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում