Life

Հայտնի Է դարձել, թե Apple-ն ինչ կներկայացնի 2021 թվականի առաջին շնորհանդեսում

1 րոպեի ընթերցում

Հայտնի Է դարձել, թե Apple-ն ինչ կներկայացնի 2021 թվականի առաջին շնորհանդեսում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի Է դարձել այն նորույթների նախնական ցուցակը, որոնք ներկայացվելու են 2021 թվականին Apple-ի առաջին շնորհանդեսի ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հաղորդել Է LeaksApplePro ինսայդերը: Կուփերթինոյից ընկերության նոր միջոցառումը պետք Է տեղի ունենա արդեն մարտին:

Դրանում, եթե հավատանք ցանցային ինֆորմատորների տեղեկատվությանը, կներկայացվեն առնվազն երեք գաջեթ. iPad Pro նոր սերնդի պլանշետներ, AirTag խելացի տարբերանիշը եւ AirPods-ի TWS-լրակազմերը: Սկզբունքորեն Apple-ի հնարավոր նոր արտադրանքը կդառնա AirTag տարբերանիշը, որի մասին խոսում են դեռ 2020 թվականից: Այդ գաջեթը թույլ կտա գտնել ցանկացած բան՝ բանալիներից մինչեւ ավտոմեքենան՝ կայանատեղում: iPad Pro-ն խոստանում Է miniLED դիսփլեյը եւ Apple A14 չիփսեթը՝ հինգերորդ սերնդի շարժական ցանցերում աշխատանքին օժանդակմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում