Փորձագետները նշել են ռուսաստանցիների շրջանում ամենատարածված նվերները փետրվարի 23-ի առթիվ
2 րոպեի ընթերցում
![Փորձագետները նշել են ռուսաստանցիների շրջանում ամենատարածված նվերները փետրվարի 23-ի առթիվ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/02/1043555.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենատարածված ընծաները փետրվարի 23-ի առթիվ հուշանվերներն են, հագուստը եւ վիճակախաղի տոմսերը, իսկ այդ օրը ռուսաստանցիները նախընտրում են անցկացնել կինոթատրոններում, թատրոններում եւ բարերում: Դա ցույց Է տվել «ՄՏՍ Բանկի» հետազոտությունը, որի արդյունքները հայտնի են ՌԻԱ Նովոստի գործակալությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ուսումնասիրությունը հիմնված Է Ռուսաստանի բոլոր տարածաշրջաններում «ՄՏՍ Բանկի» հինգ միլիոն սպասարկյալների բանկային քարտերի անունները չնշված տվյալների վերլուծության վրա: Հաշվի են առնվել 2020-2021 թվականների փետրվարին վճարային գործողությունները: Բանկի վերլուծաբաններն առանձնացրել են տասը կատեգորիա, որոնցում զգալիորեն մեծանում Է փետրվարի 23-ից առաջ տրանզակցիաների քանակությունը այս ամսվա միջին ցուցանիշների համեմատությամբ:
«Հայրենիքի պաշտպանի օրվանից առաջ տրանզակցիաների քանակության ամենամենամեծ աճը դիտվում Է հուշանվերների եւ նվերների խանութներում՝ 39 տոկոս: Այստեղ տոնի առթիվ կարելի Է գտնել նվերների բազմաթիվ թեմատիկ եւ արտասովոր հավաքածուներ՝ ցանկացած ճաշակի եւ բյուջեի համար: Աճի ընդամենը 1 տոկոսով (+38%) հետ են մնում հագուստի խանութները: Տրանզակցիաների աճով առաջին եռյակը եզրափակում են վիճակախաղի տոմսերը՝ 26 տոկոս»,-ասվում Է հետազոտության մեջ:
Փետրվարի 23-ին ժամանցային վայրերից ամենից շատ այցելում են կինոթատրոններ. տոմսերի գնման քանակն այստեղ 35 տոկոսով ավելի Է, քան փետրվարյան միջինը, այնուհետեւ գալիս են թատրոնները, աճը՝ 27 տոկոսով: Եվ գործնականում այցելուների նման հոսք Է բարերում, որտեղ տրանզակցիաների քանակությունը 26 տոկոսով ավելի բարձր Է փետրվարի միջին ցուցանիշների համեմատությամբ: Սակայն ռուսաստանցիների մի մասը սահմանափակվում Է տնային տոնական ընթրիքով, ինչի մասին վկայում են տուն ուտելիքի պատվերների աճը 11 տոկոսով եւ սուպերմարկետներում գնումների քանակության ավելացումը 9 տոկոսով, ամփոփել են բանկի վերլուծաբանները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: