Ինովացիա

IT նոր դուստր ձեռնարկություն՝ Հայփոստի կազմում

1 րոպեի ընթերցում

IT նոր դուստր ձեռնարկություն՝ Հայփոստի կազմում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Հայփոստը գրանցել է նոր ձեռնարկություն՝ «Այնովեյշն» (iNovation): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հայփոստ» ՓԲԸ-ից:

«Այնովեյշն»-ը բարձրակարգ ծրագրավորողներից բաղկացած ընկերություն է:

Ընկերությունը զբաղվելու է Հայփոստի և այլ ընկերությունների համար ծրագրային լուծումների կառուցումով, վեբ հավելվածների և կորպորատիվ համակարգերի մշակումով, բիզնես հետազոտության գործիքների տրամադրմամբ, թվային տեխնոլոգիաների խորհրդատվությամբ, թվային տրանսֆորմացիաների վերաբերյալ խորհրդատվությամբ և այլն:

«Հայփոստը» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նշել է. «Այս ընկերության հաջող գործունեությունը կնպաստի Հայփոստի առաջընթացին: «Այնովեյշն»-ը թվային լուծումների շուկայում իր տեղը կգրավի այնպիսի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպիսին եք՝ կայքերի մշակում, բջջային հավելվածների մշակում, համակարգային համակարգերի մշակում, համակարգերի ներկառուցում»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում