Արցախում մեկնարկել է տեղահանված բնակչության համար նախատեսված նոր բնակավայրի կառուցումը

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն և Պատարա գյուղերի միջև ընկած տարածքում մեկնարկել են նոր բնակավայրի կառուցման աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Մարտա Դանիելյանը:

«Ասկերանի Ջրաղացներ, Մոշխմհատ, Մադաթաշեն և Սղնախ գյուղերից տեղահանված մեր քաղաքացիների համար նախատեսված նոր բնակավայրը կունենա ավելի քան 644 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերես: Նախատեսվող 116 առանձնատներից՝ առաջինները պատրաստ կլինեն առաջիկա մի քանի ամսվա ընթացքում. բնակավայրի շինարարությունն ամբողջությամբ ավարտին կհասցվի մինչև 2022 թվականի դեկտեմբեր: Առանձնատները, որոնց նախագծի համար օրինակ է ծառայել Քաշաթաղի Աղավնոն, կլինեն 2-4 սենյականոց: Յուրաքանչյուր առանձնատանը կհատկացվի 1500 քառակուսի մետր տնամերձ հողատարածք: Գլխավոր ճանապարհի հարևանությամբ կկառուցվի նաև շուկա»,-մանրամասնեց Դանիելյանը:

Հայերեն English Русский

Էրդողանը հանդիպել է Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պայքարել նացիզմի վերականգնման փորձերի դեմ

Բաքվի դատարանը հրաժարվել է փոխել ԼՂ նախկին պաշտոնյաների խափանման միջոցը

«Թել-Սել» ԲԲԸ-ի բաժնետոմսերը Հայաստանի ֆոնդային բորսայում. ներդրումային նոր հնարավորություններ

Իսրայելի պաշտպանության բանակը հակաահաբեկչական գործողություն է սկսել Հորդանանի արևմտյան ափին

ԵՊՀ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Բաքվի հանցավոր ռեժիմը հարվածում է Ֆրանսիայի տարածքային ամբողջականությանը. ԵԽ պատգամավորը Փարիզին կոչ է անում արձագանքել

Էդգար Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնին

ՀՀ փոխվարչապետը և Իրանի դեսպանը մտքեր են փոխանակվել համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի և տարածաշրջանային զարգացումների շուրջ