Հասարակական

Արյունաբանական կենտրոնի տնօրենը պետությունից ակնկալում է ավելի ընդլայնված օգնություն

1 րոպեի ընթերցում

Արյունաբանական կենտրոնի տնօրենը պետությունից ակնկալում է ավելի ընդլայնված օգնություն

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը գոհ է իր և ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանի խոսակցությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Դանիելյանն ասաց մամուլի ասուլիսի ժաանակ:

«Գոհունակությամբ բաժանվեցինք, հատկապես, որ բժիշկները ոգևորված էին: Ներկայացվել են կենտրոնում կատարված փոփոխությունները, առկա կարողություններն ու հնարավորությունները: Ոլորտում կան բավականաչափ մեծ խնդիրներ: Նախարարությունն ամեն տարի իր օգնության ձեռքն է մեկնում, ընդլայնում օգնության ծավալը: Կուզեմ, որ ավելի մեծ ծավալով օգնություն ստանանք, ինչպես նաև պետական օգնությանը բաժին հասած պարտականությունները կատարվեն»,- նշեց Արյունաբանական կենտրոնի տնօրենը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում