Life

Apple-ը եւ Nissan-ը բանակցություններ են վարել անվարորդ ավտոմեքենայի շուրջ. Financial Times

2 րոպեի ընթերցում

Apple-ը եւ Nissan-ը բանակցություններ են վարել անվարորդ ավտոմեքենայի շուրջ. Financial Times

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Apple-ը համատեղ անվարորդ ավտոմեքենա արտադրելու առաջարկությամբ դիմել Է Nissan ճապոնական ավտոարտադրողին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Financial Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրների:

«Apple-ը վերջին ամիսներին ճապոնական Nissan-ին Է դիմել անվարորդ ավտոմեքենարի ստեղծման նախագծին մասնակցելու կապակցությամբ, բայց բանակցություններն այլեւս չեն ընթանում»,-գրում Է թերթը: Աղբյուրները նաեւ նշել են, որ բանակցությունները եղել են կարճաժամկետ եւ բարձրագույն ղեկավարությանը չեն հասել հնարավոր ավտոմեքենաների բրենդինգի կապակցությամբ տարաձայնությունների պատճառով. ամերիկյան ընկերությունը Nissan-ին խնդրել Է ավտոմեքենաները թողարկել Apple բրենդի ներքո:

Ամսվա սկզբին ԶԼՄ-ները հաղորդել են այն մասին, որ Apple-ը նաեւ հարավկորեական Kia-ի եւ Hyundai Motor-ի հետ Է բանակցություններ վարել Էլեկտրամոբիլների մշակման գործում համագործակցության շուրջ: Ավելի ուշ Hyundai Motor-ն հերքել Է նման հաղորդագրությունները: Apple-ը, որը հիմնադրվել Է 1976 թվականին, արտադրում Է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետային համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեերներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում Է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ), խոշորագույններից մեկն Է աշխարհում: Նրա շուկայական կապիտալիզացիան կազմում Է մոտավորապես 1,2 տրլն դոլար: Nissan Motor-ը խոշորագույն ավտոարտադրողներից մեկն Է Ճապոնիայում: Նա մտնում Է Renault-Nissan-Mitsubishi դաշինքի մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում