Սպորտ

Էդգար Բաբայանը նոր ակումբ է տեղափոխվել

1 րոպեի ընթերցում

Էդգար Բաբայանը նոր ակումբ է տեղափոխվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդգար Բաբայանը նոր ակումբ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաբայանն առաջիկայում պաշտոնապես կդառնա «Ռիգա»-ի ֆուտբոլիստ`ստորագրելով ակումբի հետ պայմանագիրը:Փետրվարի 2-ին հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան ԷդգարԲաբայանը հեռացել է դանիական «Հոբրո» ակումբից:Բաբայանն անձամբ է վճարել իր հրաժարագինը և խզել գործող պայմանագիրը: Հայ ֆուտբոլիստըընթացիկ մրցաշրջանում «Հոբրո»-ի կազմում մասնակցել է 10 հանդիման, դարձել 5 գոլի հեղինակ և 2 գոլային փոխանցում:

Բաբայանը «Հոբրո»-ին միացել էր 2017 թվականին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում