Հասարակական

Առաջիկա օրերին Ծարավ Աղբյուրից կսկսի նոր ավտոբուսներով նոր երթուղի գործել

1 րոպեի ընթերցում

Առաջիկա օրերին Ծարավ Աղբյուրից կսկսի նոր ավտոբուսներով նոր երթուղի գործել

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցից փետրվարի 15-ից կսկսի նոր ավտոբուսներով նոր երթուղի գործել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Լյուդմիլա Սարգսյանի՝ քաղաքում առաջիկայում ներդրվող նոր երթուղիների վերաբերյալ հարցին:

«Ցանկանում եմ ուրախությամբ տեղեկացել, որ փետրվարի 15-ից կսկսի նոր երթուղի գործել Ծարավ Աղբյուրից և այնտեղի բնակիչներն այսուհետև աշխատանքի կարող են գալ ոչ թե տաքսիներով, այլև մեր հարմարավետ, նոր ավտոբուսներով: Այդ ավտոբուսները Ծարավ Աղյուրից գնալու են մինչև ՋԷԿ»,- նշեց Մարությանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում