Հասարակական

«Ապրել- չմոռանալ» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում. հուշարձանը մաքրվում է

2 րոպեի ընթերցում

«Ապրել- չմոռանալ» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում. հուշարձանը մաքրվում է

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանության հիշատակի «Ապրել- չմոռանալ» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապիև լրատվության վարչությունից:

«Համացանցում հրապարակումների հիման վրա ոստիկանության Կենտրոնի բաժնում նյութեր են նախապատրաստում»,- նշեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապիև լրատվության վարչությունից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի կողմից իրականացվում է հուշարձանի մաքրման աշխատանքը:

Վերջին ամիսներին սա հուշարձանի պղծման երկրորդ դեպք է. հարցին՝ արդյոք քաղաքապետարանը քայլեր ձեռնարկո՞ւմ է հուշակոթողի պահպանության և նման դեպքերը բացառելու ուղղությամբ, Կարապետյանը նշեց, որ սա խիստ դատապարտելի արարք է, որը պետք է բացառվի Երևան քաղաքում, որտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ են համատեղ ապրում, կրելով երևանցու կոչումը:

«Ցանկացած տիպի և բովանդակության հուշարձանների պղծումը ծայրահեղ անընդունելի է, առավել ևս այն հուշարձանների, որոնք առնչվում են քաղաքում ապրող փոքրամասնություններին: Կարծում եմ, որ իրավապահ գերատեսչության հետ համագործակցությամբ այդ հարցին պետք է լուծում տրվի»,- ընդգծեց Կարապետյանը:

«Ապրել- չմոռանալ» հուշարձանը նվիրված էՀոլոքոստիևՀայոց ցեղասպանությանզոհերի հիշատակին:

Լուսանկարը՝ հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի էջից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում