Ինովացիա

Motorola-ն որոշել է հարվածադիմացկուն սմարթֆոններ թողարկել

1 րոպեի ընթերցում

Motorola-ն որոշել է հարվածադիմացկուն սմարթֆոններ թողարկել

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Motorola ընկերությունը մտադիր Է արտաքին ներգործությունից պաշտպանված սմարթֆոններ վերադարձնել շուկա: Դրանց մշակման գործընկերը կդառնա բրիտանական Bullit Group-ը, որը Cat, Kodak եւ Land Rover հարվածադիմացկուն հեռախոսների բրենդների սեփականատերն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընկերությունների համատեղ հայտարարության մեջ ասվում Է, որ դաշինքը կզբաղվի փոշուց եւ խոնավությունից պաշտպանված հեռախոսների մշակմամբ՝ Moto բրենդի ներքո: Ապագա շարքի բոլոր սմարթֆոնները կունենան նաեւ հարվածադիմացկունություն:

Motorola-ի վերջին սմարթֆոնը, որի մեջ առանձնահատուկ ամրության մասին Է հայտարարվել, եղել Է բազմաշերտ պոլիմերից բաղկացած ոչ մեծ Էկրանով Moto Z2 Force-ը: Ավելի մանրամասն տեղեկատվություն Moto-ի պաշտպանված նոր հեռախոսի մասին կներկայացվի 2021 թվականի գարնանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում