Կառավարությունը տարածք տրամադրեց «Արմենիա Վայն»-ին՝ 5000 աշխատատեղի ստեղծման ծրագիր իրականացնելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն «Արմենիա Վայն» ընկերությանը Երևանում տարածք է տրամադրում՝ 5000 աշխատատեղ ստեղծելու ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ընկերությունն Իսակովի 11/1 հասցեում իրականացնում է ներդրումային ծրագիր, որի արդյունքում կառուցվելու է բարձրահարկ«Դիջիթաուն» ՏՏ նորարարական տեխնոլոգիաների միջազգային կենտրոն, որի իրականացման նպատակով նախնական գնահատականներով կներդրվի 40 մլն դոլար և կստեղծվի 5000 աշխատատեղ։

«Ընկերությունը խնդրել է հարևանությամբ գտնվող Երևանի Իսակով պողոտայի 13 հասցեից Երևանի թիվ 13 երաժշտական հատուկ դպրոցի տարածքում առկա 9053 քմ մակերեսով հողատարածքի և կիսաքանդ կաթսայատունը ևս օտարել ընկերությանը՝ ծրագրի ընդլայնման համար»,- ասաց Պապիկյանը՝ նշելով, որ նշված գույքի օտարման դեպքում ընկերությունը ՊՈԱԿ-ի սաներին անհատույց հիմունքներով կթույլատրի օգտվել մարզադաշտից։

Սուրեն Պապիկյանի խոսքով՝ նախագծով նախատեսված է նաև, որ «Արմենիա Վայն» ՍՊԸ-ն գույքը ձեռք բերելու դեպքում նախնական կիրականացնի 1 մլրդ դրամի ներդրում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյոք իրատեսական է 5000 աշխատատեղի ստեղծումը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ ընկերությունն արդեն մեկ տարում 500 աշխատատեղ հիմնել է:

Հայերեն Русский

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը

Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

«Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում

Կատարի վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը