Հասարակական

Խորհրդարանը քննարկեց ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքների պաշտպանությանը միտված օրինագիծը

1 րոպեի ընթերցում

Խորհրդարանը քննարկեց ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքների պաշտպանությանը միտված օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության հեղինակած փաթեթը խորհրդարանում ներկայացրեց Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

Նանուշյանը նշեց, որ նախաձեռնության ընդունումը պայմանավորված է ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքները պաշտպանելու, առկա օրենսդրական բացերը լրացնելու, ոլորտը կարգավորող օրենսդրությունը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային մի շարք սկզբունքներին և մոտեցումներին համապատասխանեցնելու, ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման ծառայությունների առավելագույն հասանելիություն ապահովելու և, այդպիսով, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում առկա մարտահրավերներին էլ ավելի արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ:

2020 թ. դեկտեմբերի 2-ին օրենսդրական փաթեթըդրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում