Սպորտ

«Ատալանտա»-ն դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ

1 րոպեի ընթերցում

«Ատալանտա»-ն դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ ուղեգիրը նվաճել է «Ատալանտա»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ատալանտա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Նապոլի»-ին: Տան տերերը կարողացան առավելության հասնել 3:1 հաշվով: «Ատալանտա»-ից գոլերը խփեցին Դուվան Սապատան, Մատեո Պեսինան, ով դարձավ դուբլի հեղինակ: «Նապոլի»-ի հեղինակության գնդակը խփեց Իրվին Լոսանոն:

«Ատալանտա»-ն դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ:

Նախօրեին Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Յուվենտուս»-ն ընդունեց «Ինտեր»-ին: Առաջին կեսում թե «Յուվենտուս»-ը, թե «Ինտեր»-ը մի շարք հնարավորություններ ունեին առաջ անցնելու հաշվի մեջ, սակայն դարպասի գրավում չարձանագրվեց: Երկրորդ45 րոպեներում ևս այդպես էլ գոլեր չեղան և խաղն ավարտվեց ոչ-ոքի` 0:0: Այս թիմերի առաջին խաղում «Յուվենտուս»-ը հաղթել էր 2:1 հաշվով և «Ծեր սինյորան»-ն էլ դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում