Իրավունք

Կառավարությունն առաջարկում է ներդնել փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտ

1 րոպեի ընթերցում

Կառավարությունն առաջարկում է ներդնել փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտ

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն խորհրդարանի նիստում ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Նպատակն է վարույթի ամրագրումը դարձնել էլեկտրոնային: Առաջին անգամ որպես քրեական դատավարության սկզբունք ամրագրվում է իրավունքի չարաշահման արգելքը, հնարավորություն է տրվում ներդնել պահեստային դատավորի գաղափարը»,- ասաց Բադասյանը:

Ըստ արդարադատության նախարարի՝ դա հնարավարություն կտա բուն դատավորի փոփոխության դեպքում գործը նորից չսկսել:

Նախաքննության փուլում առաջարկվում է մեծացնել պաշտպանի դերակատարությունը, հետայսու վերջինիս կողմից ներկայացված տեղեկությունները ապացույցի կարգավիճակ կունենան: Կներդրվի փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտը, կվերացվինաև քրեական գործի հարուցման ձևական փուլը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում